Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Դիբալան՝ մերսիսայդցիների թիրախում

Դիբալան՝  մերսիսայդցիների  թիրախում
13.07.2018 | 09:42

Արգենտինացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան շարունակում է մնալ անգլիական «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակում: Մերսիսայդցիները նրան ձեռք բերելու համար պատրաստ են վճարելու 90 միլիոն եվրո: Իտալիայից արգենտինացի ֆուտբոլիստի հեռանալն ավելի առարկայական բնույթ սկսեց կրել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ թուրինյան ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող, «Ոսկե գնդակի» հնգակի տիրակալ Քրիշտիանու Ռոնալդուն:


Ի միջի այլոց նկատենք, որ պորտուգալացու գալով ռեալ են դարձել նաև ակումբից Գոնսալո Իգուաինի հեռանալու մասին խոսակցությունները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ